Coca-Cola-ին ստիպել են հրաժարվել վիճահարույց բաղադրիչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Coca-Cola-ի ղեկավարությունը մտադիր է իր արտադրած հանրաճանաչ խմիչքի բաղադրությունից հեռացնել Е 433 սննդային հավելումը` բրոմացված բուսայուղը, ինչը մտավախություն է առաջացրել սպառողների շրջանում. հայտնում է BBC հեռուստաընկերությունը:

Զովացուցիչ խմիչքներում բրոմացված բուսական յուղն (BVO) օգտագործվում է որպես համի կայունացուցիչ, սակայն այն օգտագործվում է նաև նյութերը հրկիզումից պաշտպանելու համար: Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչ Ջոն Գոլդը, այս բաղադրիչի բացառման մասին որոշումը կայացվել է հասարակության ճնշման արդյունքում: Բրոմացված բուսայուղի բացառման մասին բողոքի տակ ստորագրել է մի քանի հազար մարդ:

Սակայն, ինչպես պնդում են ընկերությունում, Coca-Cola-ի քիմիական բաղադրիչները հավանության են արժանացել միջազգային մակարդակով: Զովացուցիչ խմիչքների շուկայում Coca-Cola-ի հիմնական մրցակից Pepsi ընկերությունը 2013թ. արդեն վերացրել է BVO-ն իր խմիչքներից մեկի` Gatorade-ի բաղադրությունից:

Ներկայումս ընկերությունը պատրաստվում է այդ բաղադրիչը բացառել նաև այլ արտադրատեսակներից:




Լրահոս