
armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով, գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, իսկ գնդապետ Արմեն Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից։