Չվերթերի 40 տոկոս աճ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1175 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է:

Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղևորների թիվը 2013թ.  ապրիլին Ուղևորների թիվը 2014թ.  ապրիլին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 52 257 60 155  + 15 %
Մեկնող 64 581 76 575  + 19 %
Ընդամենը 116 838 136 730  + 17 %




Լրահոս