Սասուն Միքայելյանը կառաջադրի իր թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանում  մի քանի հարյուր հոգու մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանը ընդառաջ գնալով ժողովրդի ցանկություններին, համաձայնել է առաջադրել իր թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում: Նիստին մասնակից հրազդանցիները քաղաքական ակտիվ խավի ներկայացուցիչները “Սասուն” ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին խնդրել են գալ եւ փրկել իրենց տեղական իշխանիկներից: “Ես էլ համաձայնեցի ադառաջրել իմ թեկնածությունը”,- armlur.am -ի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը: Այսպիսով փետրվարի 12-ին բավականին թեժ պայքար է սպասվում Հրազդանում, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ այդ տարածաշրջանում Սասուն Միքայելյանը մրցակից չունի: Որքան էլ փորձեն ընտրակեղծիքներ կիրառել, միեւնույն է, դժվար է կոտրել հրազդանցիների կամքը, քանի որ նրանք անցնող տարիների ընթացքում ցույց տվեցին, թե ինչքան ուժեղ ու միասնական են:




Լրահոս