
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում մի քանի մարզպետ հրաժարականի դիմումներ են ներկայացնելու, որոնցից մեկն էլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է:
Վերջինս armlur.am-ի հետ զրույցում հերքեց իր հրաժարականի մասին խոսակցությունները: «Ես հրաժարականի դիմում չեմ գրել»,- ասաց Կոտայքի մարզպետը` հավելելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Կովալենկո Շահգալդյանը 13 տարի է, որ ղեկավարում է Կոտայքի մարզը: