Սոչիի բնակիչ Աննա Սիմոնենկոյին մեկ տարվա եւ 9 ամսվա ազատազրկման են դատապարտել Одноклассники սոցիալական ցանցի միջոցով ինքնասպանության հասցնելու համար,- գրում է Lenta.ru -ն: Հետաքննությամբ հաստատվել է, որ 31-ամյա Սիմոնենկոն գրանցվել է Odnoklassniki կայքում տարբեր կեղծանուններով, որպեսզի վրեժ լուծի իրեն լքած սիրեկանից, ով նոր էր վերադարձել բանակից: Նա սոցցանում տղայի, ինչպես նաեւ նրա ծանոթների էջերին հաղորդագրություն է թողել այն մասին, որ երիտասարդը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի: Արդյունքում տղան որոշել էր, որ իրեն “պատվազուրկ են արել եւ որ ինքը պետք է ինքնասպան լինի”:2010 թվականի մարտի 21-ին նա իրականացրել է իր մտադրությունը` կախվելու միջոցով ինքնասպան լինելով:Հետաքննությունը ցույց է տվել նաեւ, որ նախկինում Սիմոնենկոն մարմնավաճառությամբ է զբաղվել: Տղան կապվել է նրա հետ, երբ 16 տարեկան էր:
Ազատազրկել են ինքնասպանության հասցնելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ