Օդեսսայում զոհվածների թիվը կարող է հայտարարվածից ավել լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսսայում շարունակվում են Արհմիությունների տանը զոհվածների հուղարկավորությունները: Դրանց ձգձգումը կապված է այն բանի հետ, որ դատական փորձագետների կողմից այրված շենքում հայտնաբերված 37 զոհվածի դիակների ճանաչումը ժամանակ էր պահանջում:

Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանցից 5-ը գնդակահարվել են, 8-ը `զոհվել բարձրությունից վայր ընկնելու պատճառով՝ փորձելով փրկվել կրակից և հետապնդումից, մնացած 24-ը մահացել են այրվածքներից և շմոլ գազից:

Զոհվածներ թվում կա 6 կին, նրանք 18-62 տարեկան են եղել: Պատգամավոր Օլեգ Ցարյովը և մի շարք այլ քաղաքական գործիչներ հայտարարել են, թե իշխանությունները միտումնավոր նվազեցրել են զոհվածների թիվը` վախենալով ժողովրդի ընդվզումից:

Տեղական լրատվամիջոցները, հղում անելով իրավապահ մարմիններին և դատաբժշկական փորձագետների անանուն ներկայացուցիչներին, հայտնում են 72 և նույնիսկ 116 զոհվածների մասին:




Լրահոս