Կառավարության կազմի փոփոխություններից հետո փոփոխություններ սպասվում են նաև օրենսդիր մարմնում` մասնավորապես մի քանի պատգամավորներ պաշտոն կստանձնեն գործադիրում, իսկ մի քանիսն էլ պատգամավորական մանդատ կստանան: Պատգամավոր դառնալու թեկնածուներն են Գագիկ Մելիքյանը և Վազգեն Կարախանյանը:
Հիշեցնենք, որ պատգամավոր դառնալու թեկնածուների շարքում էր նաև Լեռնիկ Ալեքսանյանը, որը վերջերս ստացավ իր մանդատը: Նրան հաջորդելու է Վազգեն Կարախանյանը:
Arrmlur.am-ը փորձեց պարզել` ե՞րբ է Վազգեն Կարախանյանը ստանձնելու պատգամավորական իր մանդատը: Վերջինս ասաց, որ կառավարության կազմը համալրվել է, բայց չգիտի նոր նշանակումներ կլինե՞ն, թե ոչ: «Ճիշտ եք ասում, մանդատը ստանալու հերթը հասել է ինձ»,- ասաց ՀՀԿ անդամը:
-Փաստորեն, հաստատ է, որ պատգամավոր եք դառնալու, պարզապես հստակ չգիտեք` ե՞րբ:
-Չէ, էստեղ երկու պահ կա: Երբ որևէ մեկը ՀՀԿ խմբակցությունից պաշտոն կստանա և կգնա գործադիր և երկրորդ` ՀՀԿ կուսակցության գործադիր մարմինը կորոշի` ես կարժանանա՞մ մանդատին, թե ոչ:
-Դուք ցանկություն ունե՞ք օրենսդիր աշխատանքով զբաղվելու:
-Կարելի է ասել` այո:
Սոնա Դավթյան