
Ցլամարտի երեք հանդիսատեսներ հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ որոշել են անձամբ մասնակցել կոլումբիական Սան Անտոնիա դե Պալմո քաղաքում տեղի ունեցող շոուին, -հաղորդում է Associated Press-ը: Փառատոնի ձեւաչափը տարբերվում է դասական ցլամարտից, կենդանիների հետ “անմիջական շփման” մեջ կարող են մտնել նաեւ հանդիսատեսները: Հմտության բարձրագույն դրսեւորում է համարվում ցլի վրայով թռչելը: Կենդանիներին փառատոնի ժամանակ չեն սպանում, այլ ուղղակի հեռացնում են բեմից: Ամեն տարի Կորալեխաս փառատոնի ժամանակ մի քանի մարդ է զոհվում: Կոլումբիայի իշխանությունները մի քանի անգամ փորձել են արգելել վտանգավոր շոուն, սակայն տեղացիները կտրականապես դեմ են: