
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) հակառուսաստանյան ուղղվածություն ունի, որի ներուժը դրա հետագա զարգացման հետ ավելանալու է:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Կոշելևը:
«Ցավոք, ստիպված ենք փաստել, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները, ըստ էության, հրաժարվում են հակահրթիռային պաշտպանության հետ կապված փորձագիտական երկխոսությունից՝ փոխարինելով այն ընդհանուր քաղաքական կարգախոսներով», – ասել է նա:
«ՆԱՏՕ-ի՝ հակաօդային պաշտպանության ծրագիրը շարունակում է զարգանալ և այն ունի հակառուսական ուղղվածություն», – ընդգծել է ՊՆ գլխավոր վարչության պետը: