Այսօրվանից Ադրբեջանը ստանձնեց ԵԽԽՎ նախագահությունը 6 ամսով: Նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարված են, որ Հայաստանին այս 2 ամսում «իզգոյ» դարձնեն:
Այսինքն՝ եվրոպական բոլոր երկրները դուրս են գալու հայերի դեմ:
Ինչպես Ուկրաինայում, արևմուտքը միշտ մեղադրում է ռուսներին, մինչև անգամ, երբ հրկիզում են նրանց: Նույնը կլինի նաև Հայաստանի պարագայում, ով ինչ անի, արևմուտքը մեղադրելու է հայերին:
Հարցազրույցներիցս մեկում, երբ ասացի՝ ռամադանից հետո Նախիջևանից հարձակվելու են, Սերժը ստուգել տվեց, տեսավ լրջությունը և վազելով Մոսկվա՝ ստորագրեց Մաքսային միության պայմանագիրը, մտածելով, որ դրանով կանխեց պատերազմի սպառնալիքը:
Բայց հարձակման հետաձգման պատճառը դա չէր: Այլ պատճառներ կային, որոնք չեմ կարող բարձրաձայնել:
Այսօր՝ երրորդ համաշխարհայինի շեմին, նորից կոտորվելու վտանգը կախված է մեր գլխին: Նախիջևանում պատրաստված է մի հզոր բանակ՝ զինված մինչև ատամները, որը պատրաստ է տերերի հրամանի դեպքում երեք կամ չորս ուղղությամբ շարժվել դեպի Հայաստան:
Սերժին ուզում եմ ասել՝ քանի որ քո ֆունկցիան երկրի դուռը պահելն է մինչև այն հանձնես տանուտերին, ապա հույսդ չդնես հավաքածդ մկների, առնետների ու կռիսների վրա: Դրանք անհայրենիք սատանայապաշտ մարդիկ են, որոնք հաշված օրեր հետո միասնաբար սկսելու են կրծել կոկորդդ: Ուղեղիցդ հանի՛ր այն գաղափարը, որ Նախիջևանից արշավելու են միայն ադրբեջանցիները:
Ասում են՝ Մատենադարանի բացմանը ասել ես՝ ճիշտ է, որ Հայկը հաղթել է Բելին: Տերը նորից Հայկին ուղարկել է ջարդելու Բելին (որի ոտքերն ես փորձում լիզել), սակայն դա քո ուղեղին հասու չէ, առայժմ այսքանով բավարարվի՛ր: Վազգենը և Դու Ձեզ շեֆ ասելու համար, Հայաստանում ինչքան նյութապաշտ անբան սրիկա է եղել, գեներալ եք դարձրել՝ բանակը սարքելով զոն: Բայց մեջները նորմալները կլինեն: Հավաքի՛ր նրանց և ասա՝ Նախիջևանի կողմից շատ շուտով չորս ուղղությամբ շարժվելու են առաջ:
Առաջին ուղղությունը Օրդուբադից մի քանի հազար զինվոր բազմաթիվ տեխնիկայի աջակցությամբ փորձելու են կտրել Արաքսի ափով, Մեղրիով, Ղուբաթլիով միանան Հորադիզի բանակին: Կեղծ հարձակումը լինելու է Ղափանի ռմբակոծումը: Երկրորդը Շախբազից Սելիմի լեռնանցքով փորձելու են միանալ Օմարին: Երրորդ ուղղությունը լինելու է դեպի Երասխ հզոր տանկային շարասյամբ, սակայն դա կեղծ է՝ ուշադրություն շեղելու համար: Թուրքիան պատրաստվում է հարձակվել կնոջ բերանի, այսինքն՝ Արմավիրով դեպի Երևան, և աչքերով՝ դեպի Գյումրի:
Վրաստանն ուզում է վերադարձնել այն վայրերը, որտեղ թաղված է Թամար թագուհին: Մի խոսքով՝ երեք կողմից պատրաստ են հարձակվելու Հայաստանի վրա: Նախագծային բոլոր աշխատանքները կատարված են: Սպասում են հրամանին: Աստված չի օգնի մեզ, քանի դեռ հայը ազգովի ծնկի չի եկել ու չի ընդունել Աստծուն՝ որպես հայի Աստված ու Սուրբ Հայր:
Սե՛րժ, վերջ տուր այդ ախմախություններիդ: Բռնի՛ր տիրոջ ճանապարհը, որպեսզի Ազատի ցեղից գոնե մերը փրկվի: Մնացած քաղաքական դեգեներատներին ասեմ, որ Սերժը, լինելով վերջին բոլշևիկը, վերջին նախագահն է Հայաստանում:
Ավելին ասեմ, էլ ոչ մի ընտրություն երկրի վրա չի լինի: Ովքեր, իրոք, մտահոգված են Մայր Հայրենիքով, մոռացե՛ք ամեն ինչ ու պատրաստվե՛ք երկարատև պատերազմի… Սե՛րժ, նորից եմ կրկնում, զորքերը ու բնակչությունը անհապաղ հե՛տ քաշիր հարավային գծից, այլապես հազարավոր անմեղ զոհերը մնալու են խղճիդ:
Աշխարհի հայերին խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ՝ անհապաղ պետք է ստեղծել բանակ-պետություն, այլապես բոլորին կկոտորեն, ով որտեղ կա: Ոչ մի ժամանակ չունենք: Բազում անգամներ ասել եմ՝ ժամանակի տերը Աստվածն է:
Սակայն իմացե՛ք, պատերազմի սկսվելուն օրեր են մնացել: Բոլորը գիտեն և պատրաստված են դրան՝ մեզանից բացի: Մերոնք դեռ զբաղվում են թալանելով սեփական ժողովրդին, նյութապաշտությամբ, ու մարդկային տիրույթում նոր պապաներ են ման գալիս:
Հաշված օրեր հետո կհասկանաք, որ բոլորը թքած ունեն ոչ թե ձեր ընտրած պապաների վրա, այլև ձեր ծնած պապաների վրա, որոնք ձեզ այդքան անառակ են դաստիարակել…
Արարատ Ասրյան
Ազատամարտի եղբայրության համակարգող