
«Բարսելոնային» հաջողվել է պայմանավորվել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի մասին. հայտում է Marca-ն:
Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն այս շաբաթվա ընթացքում: Նոր պայմանագիրը կկնքվի մինչև 2019 թ., այսինքն՝ 1 տարով ավելի երկար ժամկետով, քան նախկինը:
Գործարքի ֆինանսական պայմանների մասին չի հաղորդվում, սակայն, ավելի վաղ հայտնված տեղեկատվության համաձայն, Մեսսին պահանջում էր ավելացնել իր աշխատավարձը, որն այս պահին կազմում է 16 մլն եվրո՝ խաղաշրջանի համար:
Նշվում է, որ «Բարսայի» և Մեսսիի միջև բանակցությունների դժվարությունը ռմբարկուի հեռացման մասին բազմաթիվ լուրերի առիթ է հանդիսացել: Մասնավորապես, 26-ամյա արգենտինացու հանդեպ հետաքրքրություն էին դրսևորել «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր սիթին»: