
Stereogum երաժշտական ռեսուրսը հրապարակել է 2012-ի ամենասպասելի ալբոմների ցուցակը: Այբբենական կարգով կազմված վարկանիշային աղյուսակում տեղ է գտել 50 սկավառակ, որոնք, լրագրողների կարծիքով, արժանի են մեծ ուշադրության: Այս մասին հայտնում է Stereogum-ի պաշտոնական կայքը: Ցուցակում վերջին ութ տարում առաջին անգամ հիշատակվում են Լեոնարդ Կոենի Old Ideas, էլեկտրո-ռոք դուետ The Big Pink-ի Future This եւ երիտասարդ երգչուհի Լանա Դել Ռեյի Born To Die դեբյուտային սկավառակները: Փետրվարին ուշադրության կարող են արժանանալ Air էլեկտրոնային դուետի Le Voyage Dans La Lune, Նիկի Մինաժի Pink Friday: Roman Reloaded, Մարկ Լանեգանի Blues Funeral, Sleigh Bells դուետի Reign Of Terror եւ of Montreal խմբի Paralytic Stalks սկավառակները: Իսկ մարտ ամսին անհրաժեշտ է հետեւել Մադոննայի դեռ անանուն ալբոմի, Էնդրյու Բերդի Break It Yourself, Spiritualized խմբի Sweet Heart Sweet Light եւ The Shins-ի Port Of Morrow սկավառակների հաջողություններին: