Երեկ երեկոյան Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում յուրօրինակ հավաք է եղել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները եւ պարզապես հրազդանցիները (մի քանի հարյուր հոգի) հավաքվել ու քննարկել են փետրվարի 25-ին կայանալիք քաղաքապետի ընտրության հարցը: Ներկաները ցանկություն են հայտնել սեփական թեկնածու առաջադրել այդ ընտրություններում, եւ քննարկվել են չորս թեկնածուների տարբերակները. ՀՀՇ` Հրազդանի կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի, Հրազդանի Ջրառատ թաղամասից Սասուն Ստեփանյանի, Հրազդանի ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանի թեկնածությունները: Ծավալված բավականին լուրջ քննարկումների արդյունքում ներկաները եկել են համոզման, որ հենց Սասուն Միքայելյանը պետք է առաջադրի իր թեկնածությունը: Միքայելյանն էլ 3 օր ժամանակ է խնդրել քաղաքացիներից` մտածելու եւ հասարակությանը տեղյակ պահելու համար: Այնպես որ, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն իսկապես հետաքրքիր ընթացք կունենան, քանի որ բոլորին է ակնհայտ, որ Սասուն Միքայելյանն այդ տարածաշրջանում մրցակից չունի` անկախ նրանից, թե ով ում կսատարի:
ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ 3 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ