Արտագաղթը չի շրջանցում նույնիսկ հայտնիներին: «Մարտեր առանց կանոնների» մարզաձևում աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից և ներկայանալ Ռուսաստանի դրոշի տակ:
Այս առիթով Armlur.am-ը հետաքրքրվեց մեր համաքաղաքացիներից, թե ինչպես են նրանք վերաբերվում հայտնի մարդկանց արտագաղթելուն:
Որքան էլ զարմանալի լինի, հասարակության վերաբերմունքը փոխվել է, և մարդիկ հեռացողներին այլևս չեն քննադատում: Ավելին, Armlur.am-ի զրուցակիցները նշում էին, որ Դավիթ Խաչատրյանի որոշումը միանգամայն հասկանալի է, և նման վճիռ կարող են կայացնել ոչ միայն սպորտի, այլև՝ արվեստի, գիտության և այլ առաջատար ճյուղերի ներկայացաուցիչներ:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան