
Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Խավիեր Զանետտին պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ կավարտի իր կարիերան Իտալիայի ընթացիկ առաջնության ավարտից հետո:
«Զգում եմ, որ հիմա ամենալավ պահն է դրա համար: Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել. ես վայելել եմ խաղի ամեն մի վայրկյանը: Գիտակցում եմ, որ 40 տարեկանում կարիերան ավարտելն անգնահատելի է: Ինձ համար դա մեծ նշանակություն ունի, և սա իսկապես հարմար պահ է: Իհարկե, կկարոտեմ շատ բաների», – նշել է նա: