
Այսօր երեկոյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայանա «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի մասնակից Արամ MP3-ն ելույթ կունենա 1-ին համարի ներքո: Նա կներկայանա «Not Alone» երգով:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ն ներկայացնելով մանրամասներ սպասվող շոուից, նշել էր, թե բեմում լինելու է միայնակ, քանի որ այդպես ավելի տպավորիչ և հնչեղ է: Տեսահովոլակն իր դիտումների քանակով YouTube-ում բացարձակ առաջատար է: Տեսահոլովակի դիտումների թիվն անցնում է երկու միլիոնից: