ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի 30-ին «Ժողովուրդ»-ը հիշեցրել էր, որ 2008թ.-ին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` Կովալը, 150.000 ԱՄՆ դոլոր գումար էր վերցրել Հրազդանի նախկին ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանից` նրան Կոտայքի մարզային ոստիկանապետ նշանակել տալու համար: Օրերս պարզվեց, որ այս հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել: Ավելին, ՀՔԾ-ն «զրուցելու» էր հրավիրել մեր լրագրողներից Սոնա Գրիգորյանին` նրանից պարզելու, թե որտեղից է դա իրեն հայտնի: Տեղեկացանք նաեւ, որ փաստերի հավաքագրումից հետո կհարցաքննեն նաեւ մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ Ավետիք Աբրահամյանին, որն այժմ Մաշտոցի ոստիկանապետն է: Ի դեպ, ըստ լուրերի՝ Աբրահամյանը մոտ ապագայում պաշտոնանկ կարվի: Հիշեցնենք, որ նա այն ոստիկանապետն էր, որը վրանը կոտրեց հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի վրա, երբ վերջինս Հրազդանում հացադուլ էր անում:




Լրահոս