Ջրասույզ լինելու ժամանակ Լի ազգանվամբ 53-ամա սուզորդը կորցրել է գիտակցությունը: Նրան 25 մ խորությունից վեր են բարձրացրել և տեղափոխել հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին սուզված լաստանավի փրկարարական աշխատանքների ժամանակ հգայտնաբերվել է 262 զոհվածի մարմին, ևս 40 մարդ համարվում է անհետ կորած: Հաջողվել է փրկել 174 ուղևորի և անձնակազմի անդամի:
Լին դարձել է սուզված լաստանավը հետազոտող քաղաքացիական և զինվորական ջրասուզակներից առաջին զոհը: Այլ սուզորդները նրա հետ կապը կորցրել են սուզվելուց հետո 5 րոպե անց: Լին առաջին անգամ էր մասնակցում «Սևոլի» փրկարարական աշխատանքներին: