Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան վերադարձել է Մոսկվայից` այդպես էլ չմասնակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախատեսված ճաշկերույթ-հանգանակությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ երեկոյան վերադարձել Հայաստան: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել` ճաշկերույթը չի՞ կայանալու, թե՞ Սերժ Սարգսյանը չի մասնակցի դրան: Երկու դեպքում էլ խայտառակ իրավիճակ է ձեւավորվել, քանի որ նախապես բոլորին հայտնի էր, որ ճաշկերույթին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը:
ՁԱԽՈՂՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ