Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սպիրսը կրկին սկանդալի մեջ է հայտնվել: Նրա հետ աշխատող պարուհին մեղադրել է փոփ-աստղին իր վրա հարձակվելու մեջ:
Տուժող Դոն Նոելի խոսքով՝ փորձի ժամանակ Սպիրսը հարվածել է նրա դեմքին: Հարվածը միտումնավոր չի եղել, սակայն Նոելի կիթը կոտրվել է:
TMZ-ի տեղեկություններով՝ աղջիկը պատրաստվում է դատի տալ երգչուհուն: Պարուհու խոսքով՝ նրան վարձել էին Work Bitch երգի տեսահոլովակի նկարահանման համար: Նա եկել է Կալիֆորնիայի տաղավարներից մեկը՝ փորձ կատարելու համար:
Պարողները մի քանի ժամ մշակել են շարժումները մինչև Սպիրսի գալը: Նոելի խոսքով՝ փոփ-աստղը ցրված է եղել և չի կարողացել անգամ հասարակ շարժումները կատարել: Սպիրսը պտտվել է պարուհու կողքին, և, կորցնելով հավասարակշւոջթյունը՝ առաջ է պարզել ձեռքերը՝ հարվածելով նրա դեմքին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մնացած պաչողները խրթոց են լսել: Նոելն ընդգծել է, որ ուժեղ ցավ է զգացել, սակայն անգամ ներողություն չի խնդրել և չի դադարեցրել փորձը:
Նոելը չի կարողացել շարունակել աշխատանքը, կես ժամից ցավն անտանելի է դարձել, և նա դիմել է բժշկի: Բժիշկն ասել է, որ պարուհու քթոսկրը վնասված է, և նրան վիրահատություն է անհրաժեշտ:
Երգչուհու ներկայացուցիչը խոստացել է իր վրա վերցնել բոլոր ծաղսերը: Նոելը մի քանի ամիս սպասել է, սակայն խոստումն այդպես էլ չի կատարվել: Խորհրդակցելով փաստաբանի հետ՝ պարուհին որոշել է դիմել դատարան: