Ինչպես տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն առաջիկայում կոչով դիմելու է հասարակությանը` նրանցից խնդրելով ոստիկանությանը տրամադրել այս կամ այն իրավախախտման մասին պատմող տեսանյութեր, որտեղ հստակ կերեւան օրը, ժամն ու երթեւեկության կանոնները խախտող ավտոմեքենան կամ քաղաքացին: Տեսանյութի դիմաց ոստիկանությունը խրախուսական գումար կտա քաղաքացիներին: Այս լուրը ոչ միայն զվարճացրել է շատերին, այդ թվում եւ` ոստիկաններին, որոնց դուր էր եկել հայտնի հեռուստահերոս Լորիսի հետ համեմատության հատվածը, այլեւ լուրջ հետաքրքրություն է առաջացրել: Շատ քաղաքացիներ զանգահարում են խմբագրություն եւ հետաքրքրվում, թե ոստիկանությունն ինչքան գումար է տալու մեկ տեսանյութի համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գումարը կախված կլինի իրավախախտման համար սահմանվելիք տուգանքի չափից: Այն կկազմվի տուգանքի 30 տոկոսի չափով: Այսինքն` եթե վարորդին քաղաքացու տեսանյութի հիման վրա տուգանեն 10 հազար դրամի չափով, քաղաքացուն կտրամադրվի 3 հազար դրամ. այնքան, ինչքան ճանապարհային ոստիկաններին է հասնում աշխատավարձի տեսքով:
ԼՈՐԻՍՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ