Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայանալու է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ն` իր «Not alone» երգով:
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը սատարել է Հայաստանի մասնակցին՝ գրելով.
«Հարգելի Արամ, դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Թերևս ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև Սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը:
Հպարտ ենք, որ ունենք ձեզ պես երիտասարդ, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ Ձեզ լավագույնը: Ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, հույսներս ձեզ վրա դրած, սպասելու ենք:
Դուք պետք է ցույց տաք, որ այն բանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային արենայում»: