
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում պաշտոնական գրառում է կատարել Վերջին զանգի վերաբերյալ, որը ներակայցնում ենք ստորև.
«Ի արձագանք բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում եմ, որ այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին:
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա»: