
Աշխարհի նախկին ռակետ, Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Դինարա Սաֆինան որոշում է կայացրել կարիերան ավարտելու մասին:
«Իհարկե, կարիերան ավարտելու մասին որոշումը ես ընդունել եմ վաղուց: Չեմ հայտարարել, քանի որ մինչև վերջին պահը հուսով էի, թե մեջքի վնասվածքից ստեղծված իրավիճակը կփոխվի:
Ամեն դեպքում, երբ դու հայտարարում ես հեռանալու մասին, հետդարձի ճանապարհ այլևս չի լինի: Եվ ահա այդ պահը եկել է:
2011-ին Մադրիդում ես անցկացրի իմ վերջին պրոֆեսիոնալ առաջնությունը», – նշել է նա: