«Երեկ Աբովյան փողոցում սխալ կայանած 10 մեքենա կար, երբ մոտեցանք մեկ մեքենայի, որ տարհանենք, մնացած 9-ը մեքենաներն արագ «անհետացան»»:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային ծառայության բաժնի պետը բավականին լուրջ բացահայտում է արել. պարզվում է, որ հենց կարգազանց վարորդներից մեկին մոտենում են, մյուսներն իսկույն հասկանում են, թե ինչ է կատարվում եւ արագ հեռանում են: Բա եթե այդքան հեշտ է երթեւեկությունը կանոնակարգելը, պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ ժամանակին չէիք անում: Թե՞ այն ժամանակ ավելի ձեռնտու էր մի տեսուչ ուղարկել վարորդի մոտ, որը կարող էր ժամերով «բազար» անել տրվելիք կաշառքի շուրջ եւ գումար գանձել: Հուսանք, որ ոստիկանապետի սկսած արշավը, որն աչք է շոյում, ընդամենը շոու չէ, այլ կդառնա ոստիկանության կենսակերպը: