Խոյ. Լավ խորհուրդներով հագեցած օր է սպասվում, ընդ որում, խորհուրդներ կտաք և կստանաք միաժամանակ:
Օրվա առաջին կեսին կնքված գործարքները ձեզ եկամուտ կբերեն:
Օրվա միակ խնդիրը կլինի ժամանակի սակավությունը, քանի որ չեք հասցնի լավ հանգստանալ և զվարճանալ:
Ցուլ. Կարելի է հասնել մեծ արդյունքների, եթե օրվա ընթացքում ցուցաբերեք համառություն և կամքի ուժ:
Շատերն են ցանկանում հետևել ձեր օրինակին, բայց ոչ բոլորին է հաջողվում հասնել ձեր արդյունքներին: Այդ իսկ պատճառով շատերը, հնարավոր է, նախանձով լցվեն ձեր նկատմամբ:
Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար:
Երկվորյակ. Հարմար օր է կյանքում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Միայն թե պետք է պատրաստ լինեք գործել վճռականորեն: Այդ դեպքում հաջողությունը կժպտա ձեզ:
Մի’ ենթարկվեք այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց գաղափարներն ու ծրագրերը փաթաթել ձեր վզին:
Խեցգետին. Օրը բարեհաջող կանցնի, եթե նախապես պլանավորեք ձեր անելիքը և հետևեք կազմած պլանին:
Կողջունվի նախաձեռնողական մոտեցումը անձնական հարցերում. կարող եք վստահորեն առաջին քայլ կատարել ձեր համակրած մարդու հետ շփում սկսելու հարցում:
Առյուծ. Օրը ոչ հաստատուն է զգայական դաշտի առումով, այդ պատճառով էլ փոփոխական տրամադրություն կունենաք ողջ օրվա ընթացքում:
Լավ կլինի, եթե ձեզ շրջապատեք լավատես մարդկանցով, նրանց լավատեսությունն այդ կերպ կփոխանցվի ձեզ:
Այդ օրը կարևոր հանդիպումներ կամ գործեր մի պլանավորեք: Իսկ փողերի հետ վարվեք զգույշ:
Կույս. Համբերություն ձեռք բերեք և փորձեք զսպել էմոցիաները: Միայն այդպես կկարողանաք խուսափել բացասական ազդեցություններից:
Ֆինանսական ֆորտունան ձեզ լավ բան, ցավոք, չի խոստանում. հնարավոր են անիմաստ ծախսեր: Փոխարենը` օրը բարենպաստ է բնության գրկում հանգստանալու համար:
Կշեռք. Կարելի է հաղթանակներ տոնել այսօր, բայց պետք չէ մտածել, որ դրանցով ամեն ինչ կավարտվի: Ձեզ սպասում է նոր պայքար:
Հարկավոր է նաև չմոռանալ, որ ոչ բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել ինքնությույն. չէ՞ որ ունեք այնպիսի ընկերներ, որոնք պատրաստ են հասնել օգնության:
Նախընտրելի է տնային պայմաններում հանգստանալ:
Կարիճ. Հետաքրքիր օր է սպասվում. մշտապես նոր գործեր եք սկսում, բայց ոչ ոք չի շտապում օգնել ձեզ:
Հետաձգեք խոշոր ծախսերն ու մեծ գնումները, քանի որ օրն այնքան էլ բարենպաստ ֆինանսական վիճակ չի խոստանում: Ավելի լավ է գնումների ցուցակ կազմել` առաձնացնելով առաջին անհրաժեշտության իրերը:
Այծեղջյուր. Ամեն ինչ կախված է ձեզանից` օրը բարեհաջող անցկացնելու համար:
Հնարավոր են բազմաթիվ թյուրիմացույթուններ, որոնք կարող են վերածվել կռվի, բայց լուրջ կոնֆլիկտ չի առաջանա:
Ֆինանսական վիճակը կայուն կմնա:
Օրը բարենպաստ է ընկերների հետ շփվելու համար:
Ջրհոս. Օրը կսկսվի ոչ այնքան բարեհաջող, բայց կավարտվի լավ: Ձեր խնդիրն է չհանձնվել օրվա առաջին կեսին, ինչ խնդիր էլ որ ունենաք:
Եղեք վճռական` փորձելով հարթել օրվա սկզբին ծագած խնդիրները, և անպայման արդյունք կունենաք: Շփումը փորձառու մարդկանց հետ կօգնի ձեզ այդ հարցում:
Ձկներ. Օրվա ընթացքում պետք է լինել բարեհամբույր և հարգալից մեծահասկաների նկատմամբ:
Զուր տեղը ժամանակ չվատնեք, քանի որ օրվա ընթացքում շատ բան կարելի է հասցնել: Կարևոր նախապայման է ծուլությունը հաղթահարելը: