
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:
Մրցույթի արդյունքներով` Հայաստանի մասնակից Արամ MP3-ն իր «Not alone» երգով եզրափակչում է:
Եզրափակիչ անցած տասը երկրներն են` Հայաստան, Շվեդիա, Իսլանդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Սան Մարինո, Ուկրաինա, Նիդեռլանդներ, Մոնտենեգրո, Հունգարիա:
Հիշեցնենք, որ նա ելույթ ունեցավ առաջին համարի ներքո: Նրա ելույթից հետո ամբողջ դահլիճն արձագանքեց բուռն ծափողջյուններով: