«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանական կուլիսներում կադրային սովը շարունակվում է: Իշխանությունները որեւէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա պատրաստվում է ԼՂ-ում նախագահ դառնալ: «Իմաստ չեմ տեսնում ԱԱԽ գնալ»,- ասել է նա մի նեղ միջավայրում: Քննարկվում է Հրայր Թովմասյանի նշանակման հնարավորությունը, սակայն առավել քաջատեղյակները պնդում են, որ դա անհնար է, եւ չի բացառվում, որ ԱԱԽ-ն վերադառնա իր նախկին կարգավիճակին ու դառնա ՀՀ նախագահի աշխատակազմին «կից» կառույց. հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նույնպես որոշ ժամանակ զբաղեցրել է այդ պոստը»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: