Վաշինգտոնը հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Վաշինգտոնը Հարավային Կովկասում «դաշնակիցներին» հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող եւ ԱՄՆ-ի նախագահին ու Կոնգրեսին ԼՂ-ի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձեւի նախագծին: Հանձնաժողովի նշյալ որոշումը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մայիսի 8-ին օրինագիծը ներկայացվի, քննարկվի եւ քվեարկվի նահանգային խորհրդարանի լիագումար նիստում: Թիվ AJR 32 բանաձեւի նախագիծը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում այս տարվա սկզբին ներկայացրել էր Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը այս տարվա սկզբին ընդունեց ԼՂ-ն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչող բանաձեւ, իսկ անցյալ տարի աշնանը ԼՂ-ի անկախությունը ճանաչել էին նաեւ Կալիֆորնիայի Ֆրեզնո եւ Հայլենդ քաղաքները:

Միացյալ Նահանգներից կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վերջին շրջանում որոշակի առանձնահատուկ վերաբերմունք է նկատվում: Սա, թերեւս պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությամբ»:

Մանրամասնները օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս