Ոստիկանապետի թիկնազորի պետն ԱԱԾ-ո՞ւմ է․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում։

Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մամուլի խոսնակը ոչ քաղաքային և ոչ էլ բջջային հեռախոսին չէր պատասխանում։ Անպատասխան մնաց նաև գրավոր ուղարկված մեր հարցումը։

Քաղաքական շրջանակներում պնդում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետն անցնում է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերով։

Երեկ զանգահարել ենք նաև անձամբ Հակոբյանի հեռախոսահամարով։ Նրա հեռախոսը, սակայն, ևս լռում էր։ Թաղամասում (Արեշ), որտեղ բնակվում է Արշակ Հակոբյանը, նույնպես խոսում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետը ձերբակալված է։ Այս լուրը, իհարկե, հաստատված համարել  չենք կարող, բայց հերքելու երեկվա մեր բոլոր փորձերը ձախողվեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս