«Հարուստ լինել չի նշանակում մեծ գումարներ ունենալ, կարող է լինել հոգեւոր հարստություն» Մ․ Մինասյան․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ի՞նչ վատ բան կա, որ այս կամ այն նախարարի բարեկամը, եղբայրը, տարիների ընթացքում զբաղվել է բիզնեսով եւ հարստություն կուտակել»,- ասել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ու ավելացրել, թե «հարուստ լինել չի նշանակում մեծ գումարներ ունենալ, կարող է լինել հոգեւոր հարստություն»։
Փաստորեն նախարարների բարեկամները Հայաստանում բիզնես են անում եւ հոգեւոր հարստություն կուտակում։ Օրինակ՝ ձեռք են բերում հարուստ ներաշխարհ, տոգորվում բարու եւ գեղեցիկի նկատմամբ անհուն սիրով եւ այլն։ Բայց, չգիտես ինչու, ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերում այլ բաներ են գրվում՝ ռեստորաններ, սաունաներ, հանգստյան տներ, գործարաններ…
Իսկ ընդհանրապես՝ Մինասյանն, իհարկե, իրավացի է, հարուստ լինելու մեջ վատ բան չկա։ Պարզապես զուտ պատահաբար այնպես է ստացվում, որ հարստանում են միայն պաշտոնյաների հարազատները, իսկ ուրիշներին դա ոչ մի կերպ չի հաջողվում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս