Գիտնականները ստեղծել են նոր տեսակի բամբակե կտոր, որն ինքնամաքրվում է բծերից ու բակտերիաներից արեւի ճառագայթների ազդեցությամբ: Դոնգուա համալսարանի մասնագետներն այս կտորը ստացել են տիտանիումի երկօքսիդից ու նիտրոգենից: Այսպիսի սպիտակ կտորից, օրինակ, արեւի օգնությամբ մաքրվում է նարնջի հետքը: Այն կարելի է նաեւ լվանալ ու չորացնել, եւ դա չի ազդի կտորի որակի վրա: Նշենք, որ տիտանիումի երկօքսիդն արդեն օգտագործվում է պատուհանների, լոգարանի ու խոհանոցի ինքնամաքրման համար:
ԱՐԵՎՈՎ ԼՎԱՑՎՈՂ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ