Ֆրանսիայի նախագահը Երեւանում կմասնակցի «Կարֆուր»-ի բացմանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երեւանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Այս լուրը լրջորեն անհանգստացրել  է գործարար դաշտին: Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի: Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, եւ այդ պատճառով  որոշ  ապրանքներ  ավելի էժան գներով է վաճառում: Նաեւ դա նկատի ունենալով` տեղական արտադրողները մտահոգված են հնարավոր մրցակցությանը չդիմանալու հեռանկարից: «ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախեւառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական: Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:        




Լրահոս