«Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում հիվանդներից «մաղարիչ» են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր armlur.am-ին դիմեց քաղաքացի Ծաղիկ Գալստյանը և հայտնեց, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո իր էպիկրիզը ստանալու համար բուժող բժիշկ Մալխաս Բաղդասարյանը 50 հազար դրամ է պահանջել:

«Վիրահատության համար վճարել եմ պետական գումարը` 110 հազար դրամ, հետո` որպես մաղարիչ՝ նաև 50 հազար, բայց Բաղդասարյանը թույլ չի տալիս վերցնենք էպիկրիզը ու ևս 50 հազար է պահանջում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:

armlur.am-ը կապ հաստատեց «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ բժիշկ Մալխաս Բաղդասարյանի հետ, ով պարզաբանեց, որ նա նման պահանջ չի ներկայացրել և հիվանդը կարող է գնալ և վերցնել իր էպիկրիզը:

«Ես չեմ մերժել: Թող գնա վերցնի իր էպիկրիզը: Բոլոր հիվանդներն էլ դուրս են գրվում իրենց էպիկրիզներով հանդերձ: Մենք միանշանակ գումար չենք պահանջում»,- հաստատեց բժիշկը:

Բժշկի մեկնաբանության մասին տեղեկացրինք քաղաքացի Ծաղիկ Գալստանին: Վերջինս քիչ ավելի ուշ կապ է հաստատել բժշկի հետ, ով հայտնել է, որ Գալստյանը կարող է վերցնել իր էպիկրիզը:

Armlur.am-ը իրադարձությունների զարգացման մասին կհայտնի ավելի ուշ:




Լրահոս