Երգիչ Արթուր Իսպիրյանի հետ զրույցից տեղեկացանք, որ նա Նոր տարվա կապակցությամբ որոշել է ինքն իրեն լավ նվեր մատուցել եւ օրեր առաջ թողարկել է ձայնասկավառակ` «Մի անգամ Երեւանում»: Այն նվիրված է հայկական ռադիոյի 85 եւ հայկական հեռուստատեսության 55-ամյակին: «Ձայնասկավառակում ներկայացված են 40-ականների ջազային երգերը: Ի դեպ, այդ երգերը մեծ դժվարությամբ ենք գտել արխիվից: Լավ կլիներ, որ երիտասարդությունը լսեր դրանք եւ իմանար, թե ինչ գեղեցիկ ստեղծագործություններ ունենք մենք»,-ասաց Արթուր Իսպիրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
«ԵՍ ԻՆՁ ՆՎԵՐ ԵՄ ԱՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ