Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի՝ թվով 55 համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ թեկնածուների առաջադրումն արդեն սկսվել է: Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքի ղեկավարի ընտրությունների համար արդեն գրանցվել են Հովսեփյան Հովսեփը և Վարդանյան Գրիգորը: Երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ից են: Նոր Արթիկ համայնքում դեռևս մեկ թեկնածու է գրանցվել` ՀՀԿ-ից Թաթուլ Գրիգորյանը:
Արարատի մարզից դեռևս ստացվել են միայն Այգեզարդ համայնքի ղեկավարի թեկնածուների փաստաթղթերը: Երկուսն էլ անկուսակցական Գագիկ Մանուկյանն ու Սամվել Պետրոսյանն են: