ՀԱՐՑ. Ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` խնդրելով նախկին բնակության վայրից պահանջել իր կենսաթոշակի գործը: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակի գործն ուղարկող ստորաբաժանումը գործի հետ ուղարկում է նաեւ կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, կենսաթոշակառուն էլ կարող է փոխել բնակության վայրը, բայց որքան էլ պետության կողմից ստացվող ֆինանսական միջոցների հատկացման հետ խնդիրը թեթեւ ներկայացվի, քաղաքացին խմբագրությանն է դիմել անհանգստությունից դրդված: Որքան էլ տրամադրվող գումարը խորհրդանշական լինի, միեւնույն է, այդ մարդկանց շատ է անհրաժեշտ: Ուստիեւ կարելի է ու պետք է հուսալ, որ նման տեխնիկական խնդիրները կենսաթոշակի վճարման պարբերականության վրա մեծ ազդեցություն չեն թողնի: