
ԱՄՆ-ի պաշտապնության նախարար Չակ Հեգելը հայտարարել է, որ Պենտագոնը մտադիր է ամրապնդվել Արկտիկայում, քանի որ այստեղ հակամարտության ծագման վտանգ կա:
«Սառույցի հսկայական զանգվածների հալվելը կարող է նոր ծովային ուղիների բացման և բնական ռեսուրսների հետախուզման, էներգետիկայի և առևտրի հնարավորություն ստեղծել, ինչը հղի է Արկտիկայում հակամարտությունների վտանգով», – ասել է Հեգելը:
«Պաշտպանության նախարարությունն ամրապնդում է իր ներկայությունը տարածաշրջանում և դիտարկում է հետագայում այնտեղ գործելու հնարավորությունների ստեղծման մասին», – հայտնել է նախարարը:
Վերջին տարիներին Արկտիկայի հանդեպ հետքրքրությունն աշխարհում աճում է. այն հանդիսանում է նաև Ռուսաստանի համար առաջնորդություններից մեկը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին կայացած Անվտանգության խորհրդի նիստում կարգադրել է Արկտիկայի ռուսաստանյան հատվածում ստեղծել նավերի և նոր սերնդի սուզանավերի միասնական կայանման համակարգ, ամրապնդել սահմանը, Արկտիկայում Ռուսաստանի քաղաքականության իրացման համար ստեղծել նոր պետական մարմին: