ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է ինքնակամ կառույցը, եւ այն ինչ կարգով կարող է օրինականացվել:

Գայանե Այվազյան, 48 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երեւանում` քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետերի կողմից, կառավարության սահմանած կարգով:
Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային uեփականություն: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդված)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնակամ կառույցներ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ հանրապետության տարածքում որքան ասես կան: Թվում է` համայնքների ղեկավարները բարի կամք են դրսեւորում` դրանց օրինականացման թույլտվություններ տալով: Մինչդեռ որքան էլ հստակ ձեւակերպված լինի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնակամ կառույցը, միեւնույն է, այն օրինականացնելու փորձերը սովորաբար լրջագույն բարդությունների են հանդիպում: Այս գործընթացում առկա կոռուպցիան թերեւս առանձին խոսակցության թեմա է… Ամեն դեպքում, օրենքն այնպես է սահմանում, որ համապատասխան թույլտվությունը կարող է բավական արագ տրվել, կարող է անհուսալիորեն ձգձգվել եւ կամ ընդհանրապես նման շինության տիրոջը տարիներով սպասեցնել:




Լրահոս