Ազգային ժողովում ավարտվեց ՀՀԿ խմբակցության դռնփակ նիստը, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, նիստի ժամանակ որոշվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար նշանակել պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին:
Հիշեցնենք, որ մինչ Վ. Բաղդասարյանի նշանակումը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն էր, ով այժմ ԱԺ նախագահն է: