Բիրմեյն Ստիվերնի դեմ հաջորդ մարտի ժամանակ «կխաղարկվի» WBC վարկածով չեմպիոնական տիտղոսը:
Ստիվերնի հետ մենամարտից հետո Քրիսը երազում է հանդիպել Վլադիմիր Կլիչկոյի հետ: Ընդ որում, Արրեոլան չի հրաժարվի նաև Վիտալի Կլիչկոյի հետ ռևանշից. հայտնում է isport.ua:
«Ես լսել եմ, որ Վիտալին քաղաքական կարիերա է անում: Սակայն կարծում եմ, որ եթե նրան հետաքրքիր մարտ առաջարկեն, նա կհամաձայնի:
Համոզված եմ` ինձ հետ կրկնակի հանդիպումը նրա համար շատ հետաքրքիր կլինի: Ինչ վերաբերում է հետագա հեռանկարներին, ապա մարտը Վլադիմիր Կլիչկոյի հետ տրամաբանական է թվում: Նա ունի չեմպիոնական գոտիներ, և դրանք ինձ պետք են», – հայտարարել է Արրեոլան:
Նշվում է, որ Կալիֆորնիա նահանգից 33-ամյա գերծանրաքաշային բռնցքամարտիկը Վիտալի Կլիչկոյին պարտվել էր 2009-ին: