ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ հայտարարել է, թե «խոշոր ձկներին» պետք է «գլխից բռնել»:
Սակայն խոշոր հարկատուների հրապարակած ցուցակից պարզ է դառնում, որ շատ խոշոր գործարարներին պատկանող ընկերություններ հայտնվել են այդ ցուցակի ցածր հորիզոնականներում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից այսօր կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք այս կերպ կրկին քողարկվում են չարաշահումները:
«Այնպես չի, որ կարթը բռնում ես, գլխից հանում ես դուրս: Այնպիսի մեխանիզմ է պետք, որ կերը հավասարապես բաշխվի: Դրա համար գոյություն ունի Տնտեսական մրցակցության հանձնաժողով, որ կարող ես գերակայություն ունենալ, բայց չարաշահումներ՝ ոչ», – նշեց նա:
Այվազյանի խոսքով՝ խոշոր գործարարների` առաջին տասնյակում չհայտնվելու պատճառները կարող են տարբեր լինել: Որպես պատճառներից մեկը նա բերեց շրջանառության ծավալը:
Մաքսային միությունը մեծ հնարավորություններ է ստեղծում արտաքին առևտրի համար: