Հրապարակ. Ոստիկանապետը Ամանորը կդիմավորի եկեղեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ երեկ փորձել է ամփոփիչ մեկնաբանություններ ստանալ ոստիկանապետից: «Վովա Գասպարյանը զերծ մնաց ողջ տարվա կտրվածքով ամփոփիչ գնահատական տալուց: Մեր հարցին, թե ո՞րն է ոլորտի այս տարվա գլխավոր իրադարձությունը` եւ բացասական,եւ դրական առումով, պատասխանեց. “”Լավն այն է, որ լավն այնուամենայնիվ շատ է, քան վատը: Իսկ վաքտն այն է, որ դեռ չենք հասցրել կառուցել ցանկալի ոստիկանություն»: Մեր թղթակցի հարցին, թե կարելի՞ է ասել, որ գալիք տարին համազգեստավորների համար ծանր է լինելու` հաշվի առնելով, որ 2012-ն ընտրական է, եւ թեժ պայքար է սպասվում կուսակցությունների միջեւ, ասաց. «Չեմ կարծում,որ դժվար է լինելու, իսկ կուսակցությունների պայքարի թեժությունը մենդ դիմավորելու ենք սառնասրտությամբ, օբյեկտիվությամբ եւ արդարությամբ””: Ինչ վերաբերում է ամանորյա տոնական գիշերվան, ապա այն, պարզվում է,  տարբերվելու է բդապաշտ չինովնիկների գիշերվանից: «Ես դիմավորում եմ Ամանորը` ինչպես քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու խոնարհ մարդ: Ժամը 12-ին իմ ընտանիքի հետ լինելու եմ եկեղեցում, ինչպես միշտ, եւ մինչեւ Տիրոջ ծնունդը պահքով…»,- գրում է “”Հրապարակ””-ը:




Լրահոս