Մահացել է լեգենդար բռնցքամարտիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կյանքից հեռացել է ծանրքաշային կարգի «ոսկե դարի» ևս մեկ նարկայացուցիչ. հայտնում է vringe.com-ը:

Իր հարազատ Լուիսվիլլում 74 տարեկանում մահացել է աշխարհի նախկին չեմպիոն Ջիմմի Էլլիսը (40-12-1, 24 КО):

Էլլիսի եղբոր՝ Ջերրիի խոսքով՝ հայտնի բռնցքամարտիկը մահացել է հոսպիտալում: Նա վերջին տարիներին տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ:

Ջիմին չեմպիոն է դարձել 1968-ին՝ ստանալով WBA տիտղոսը որպես պարգև՝ Ջերրի Կուորիին հաղթելու համար: Հետագայում նա պաշտպանել է իր ձեռքբերումը՝ հաղթելով Ֆլոյդ Պատտերսոնին, սակայն հաջորդ մարտում զիջել է Ջո Ֆրեզերին:

1975-ին ավարտված ողջ կարիերայի ընթացքում Էլլիսը հանդիսացել է նաև Մուհամմեդ Ալիի մշտական մարզումային մրցակիցը: Նրանք հանդիպել են նաև պաշտոնական մարտում, որը տեղի է ունեցել 1971թ. և ավարտվել է 12-րդ ռաունդում՝ «Մեծագույնի» հաղթանակով: Ելույթների ավարտից հետո Էլլիսն աշխատել է որպես մարզիչ:




Լրահոս