Հանրապետության հրապարակում փակցված գրությունները նկատելու համար, իհարկե, հատուկ ուշադրությամբ է պետք շրջել նշված տարածքում:
Հիշեցումները վաղուց խունացել ու պատառոտվել են, բայց «արդիականությունը» չեն կորցրել: Դպրոցականներին անգամ հայտնի է, որ ջուրը հաղորդիչ է, և նման բարձր լարումը մահացու վտանգ է պարունակում: Այսինքն՝ վատ հերմետիկացված հաղորդալարերը, ամեն րոպե ջրի հետ ուղիղ շփման մեջ մտնելով, մարդկանց էլեկտրահարման հավանականությունը մեծացնում են:
Ի դեպ, նման անշուք գրությունը հազիվ թե ուշադրության արժանանա: Քաղաքի սրտում նման կերպով նման կարևորության հայտարարություն չեն փակցնում, ու եթե Երևան այցելող զբոսաշրջիկները նույնիսկ շատ լավ տիրապետեն հայերենին, միևնույն է, այս անհեթեթությունը նրանց ուշադրությանը չի արժանանա: