Ամերիկյան զինվորականները հայտարարել են Խաղաղ Օվկիանոսում ռուսաստանյան ռազմավարական ավիացիայի ակտիվացման մասին՝ կապելով դա Ուկրաինայում ստեղծված իրադրության հետ:
Ինչպես տեղեկացնում է bbc-ն, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ասիական-խաղաղօվկիանոսական տարածաշրջանի հրամանատար գեներալ Հերբերթ Կարլայլը: Նա պնդում է, որ ռուսաստանյան ռմբակոծիչները հասել են ամերիկյան Կալիֆորնիա նահանգի և ԱՄն-ին պատկանող Գուամ կղզու ափերին:
Ռուսաստանյան Տու-95 ինքնաթիռը, որը ՆԱՏՕ-ում անվանում են «Արջ» (Bear)
Կալիֆորնիան և Գուամը գտնվում են Ուկրաինայից մոտ 10 կմ հեռավորության վրա:
«Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի գործողություններն անմիջական ազդեցություն ունեն Ասիական-խաղաղօվկիանոսական տարածաշրջանի վրա» – հայտարարել ե Կարլայլը:
Նա հավելել է, որ ռուսաստանյան տեղաշարժերը քննարկել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ԱՄՆ-ի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Կարլայլին «աշխարհագրության վատ իմացության» մեջ: