“”Հրապարակ””-ը գրում է, որ երկու օր առաջ Դաշնակցության Գերագույն մարմինը Ամանորի և ՀՅԴ 121-ամյակի կապակցությամբ ֆուրշեթ է կազմակերպել և հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Թերթը նկատում է, որ, թեև մամուլում գրվել է, թե ԲՀԿ-ից ոչ ոք ներկա չի եղել, սակայն պարզվել է՝ Գագիկ Ծառուկյանն ու Հարություն Քուշկյանն ուշացումով են գնացել և բավական երկար մնացել։ Հրավերն ընդունել են գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները։ ՀԱԿ-ից ներկա են եղել Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Մանուկյանը։ Միակ դժգոհությունը եղել է այն, որ Արմեն Ռուստամյանը շատ երկար ճառ է ասել և հոգնեցրել սեղաններին մոտենալու ցանկություն ունեցող հյուրերին։
Հրապարակ. Դաշնակցության ֆուրշետին ներկա են եղել ԲՀԿ և ՀԱԿ ղեկավարներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ