Հայկական ժամանակ. ԱԺ ընտրություններին Ճոյտը կառաջադրվի՞ մեծամասնականով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից: Պարոն Հակոբյան, ո՞ր ճամբարում եք լինելու ընտրությունների ժամանակ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, “”Ազատ դեմոկրատներ””:Ես մինչեւ հիմա Հանրապետական կուսակցության անդամ եմ, որեւիցե կուսակցության մեջ ես չեմ եղել, ոչ էլ նախկինում եմ եղել, ընդհանրապես իմ ամբողջ գործունեության մեջ ունեցել եմ այդ մի կուսակցությունը: Այս ընտրությունների ժամանակ ո՞ւմ եք սատարելու: Ես մեծամասնականով առաջադրվելու եմ, դե, բնական է, տեսնենք Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, այդ ժամանակ կտեսնենք: Ես սատարելու եմ ինքս ինձ:Եթե այս ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ձեզ չսատարի, էլի նախագահականի ժամանակ Սերժ Սարգսյանի՞ն եք սատարելու: Իհարկե, իհարկե, ես իմ կարծիքը  չե՞մ կարող փոխել: Միգուցե ինձ համար շատ վատ լինի, բայց ես խոսում եմ ավելի շատ, քանի որ ես սեփականատեր եմ, կուզենամ, որ նախագահը շարունակի իր աշխատանքները:




Լրահոս