Վահրամ Բաղդասարյանը համագործակցության հույսեր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավարը խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է:

Այսօր ԱԺ-ում լրագրողները Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք վերջինիս կհաջողվի ապահովել բոլոր ՀՀԿ-ականների համախմբվածությունը:

«Ինձ թվում է՝ հնարավոր է՝ լինեն բացակայություններ, բայց մյուս խմբակցություններն էլ ողջամիտ կմոտենան և չեն փորձի տապալել ԱԺ աշխատանքները, պարզապես երբ որ վիճելի օրենքներ լինեն, պետք է համագործակցված աշխատենք այլ խմբակցությունների հետ»,-նշեց նա:  

Այն հարցին, թե կհաջողվի իրեն զգաստացնել բոլոր պատգամավորներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք է փորձենք: Բոլոր պատգամավորներն էլ հասուն, կայացած քաղաքական գործիչներ են, և բոլորն էլ ըմբռնումով են մոտենում իրենց աշխատանքներին»:




Լրահոս